Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորման գործընթացը կդանդաղի՞

Նոյեմբեր 05,2011 00:00

\"\"

«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։ Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ,  նա  նաեւ ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի»։
Ըստ Սաբինա Ֆրեյզերի,  առաջիկա երկու տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց պետք չէ սպասել:
Որպես իր ասածի հիմնավորում՝ նա նշել է, որ թե՛ միջնորդ երկրներում, թե՛ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, եւ փորձը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում բանակցային գործընթացը դանդաղում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել