Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռումպացված ակադեմիա

Նոյեմբեր 04,2011 00:00

Ըստ vslux.ru-ի, ՌԴ գիտությունների ակադեմիան երկրի կոռումպացված կառույցներից է: ՌԴ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտում վերջերս կրկին սկանդալ է ծագել. մարդկանց զայրացրել է որոշ փաստերի «ջրի երես դուրս գալը»: ՌԴ ԳԱԱ այս ինստիտուտում գիտնականները հիմնականում հարմարվել են իրենց չնչին աշխատավարձին եւ շենքի անմխիթար վիճակին: Լեզվաբանության ինստիտուտը վերջին անգամ նորոգվել է «պերեստրոյկայի» տարիներին: vslux.ru-ն հաղորդում է, որ ինստիտուտը երկար տարիներ քաղաքի լավագույն մասերում, մասնավորապես՝ Կրեմլի եւ Նովի Արբատի մոտակայքում գտնվող իր տարածքները գրոշներով վարձակալության է տվել զանազան կազմակերպությունների եւ 1քմ-ի համար ստացել ընդամենը 2000 ռուբլի: Սա նշանակում է, որ ինստիտուտի տարածքում գտնվող «Լուսնի տաճար» ռեստորանը տարեկան ընդամենը 150000 ռուբլի է վճարում, մինչդեռ հարեւան կազմակերպությունները՝ 10 անգամ ավելի: Ըստ աղբյուրի, ակադեմիայի ղեկավարներից Վալերի Դեմյանկովն է պղտոր ջրում չաղլիկ ձուկ որսացողներից մեկը: Նույն հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որ ակադեմիայի մեկ այլ ինստիտուտի տնտեսական հարցերով տնօրենը վերջերս հեռացվել է աշխատանքից, քրեական գործ է հարուցվել: Համեստ աշխատավարձ ստացող «ակադեմիականի»՝ Իսպանիայում գտնվող անշարժ գույքը եւ հաշիվների մեծությունը ուղղակի շոկի մեջ են գցել գիտական հանրությանը: Այժմ իրավապահները հետաքրքրված են, թե ինչու է Դեմյանկովը այդքան բարի արենդատու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել