Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը Ռուսաստանի Դաշնության «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած հատուկ լսումներին նոյեմբերի 1-3-ը մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի 25 դպրոցների 10-ից 18 տարեկան 25 պատանի երաժիշտներ:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Մոսկվայի տանը կայացած եզրափակիչ համերգի եւ լսումների արդյունքում լավագույնը ճանաչված 6 մասնակիցներ պարգեւատրվել են դիպլոմներով եւ միանվագ կրթաթոշակով, ինչը հնարավորություն կտա պատանի երաժիշտներին մեկնել ՌԴ եւ վարպետության դասեր ստանալ լավագույն մասնագետներից: