ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ոչինչ չի բացառում
-Ինչո՞ւ եք մոռանում, որ նույն իշխանությունն է հայտարարում,որ իրենք առաջին հերթին են ձգտում նորմալ, ազատ եւ արդար, ժողովրդավարական ընտրությունների:
-Ուրեմն, թող երկրորդ նախադասությունն էլ ասեն, ասեն, որ նախկին պաշտոնյաները՝ քաղաքապետերը, ոստիկանապետերը, ԱԺ նախագահները եւ այլոք, այդ խնդիրը ի վիճակի չէին լուծել, որովհետեւ վատ էին աշխատում, որովհետեւ, ժողովրդավարությունից ոչինչ չէին հասկանում, որովհետեւ նրանք են եղել հիմնական խոչընդոտը, ուրեմն,թող ասեն դա, մենք էլ իմանանք, որ, նրանց, ում բերում են, ժողովրդավարության դրոշակակիր են: Իսկ, ընդհանրապես, իրենք ի՞նչ գործ ունեն ընտրությունների հետ, դրա համար կա ԿԸՀ, բայց եթե իշխանությունն ադմինիստատիվ փոփոխություններով է ուզում նորմալ ընտրություններ անցկացնել, ուրեմն արդեն դա նշանակում է, որ ուզում են միջամտել:
Կարդացեք նաև
– Դաշնակցության դերակատարությունն այս իրավիճակում ո՞րն է լինելու:
-Մենք անելու ենք մերը, շատ դժվար է եւ դժվար է լինելու, բայց մենք շարունակելու ենք պատրաստվել ընտրություններին եւ պայքարել այդ ընտրություններում հաղթելուն: Դրա համար պետք է երկու հազար ընտրատեղամասերից յուրաքանչյուրում ունենալ երեք-չորս ազնիվ, նորմալ, կարգին, տառաճանաչ, օրենքը իմացող, չծախվող եւ ֆիզիկապես ուժեղ մարդ, սա պետք է արվի, մնացած փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իշխանության վերին էշելոններում, կարող են նպաստել ժողովրդավարական ընտրություններին, կարող են եւ չնպաստել: Ես կրկնեմ՝ այն ձեւը, ինչ անում է իշխանությունը, ինձ չի համոզում թե դրան կծառայեն: Ես չեմ մերժում, չեմ էլ ժխտում, որ դա հնարավոր է, բայց, որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կան:
-Ընդունենք, Հանրապետականը դարձյալ դառնում է մեծամասնություն, եթե դաշնակցությանը հրավիրեն նոր կոալիցիա կազմել, կընդունե՞ք այդ հրավերը:
-Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մենք ինչ ուժ ենք ունենում: Եթե դու դերակատար ուժ ես ունենում ընտրություններից հետո, դու քո ընտրության մեջ իհարկե, ավելի ազատ ես, ավելի անկաշկանդ ես, որովհետեւ որ ճանապարհ էլ ընտրես, հաջողելուդ հնարավորությունն ավելի մեծ է: Ընդդիմությո՞ւն կլինես, ավելի մեծ է հնարավորությունը որ մինչեւ հաջորդ ընտրություններն ավելի ուժ կհավաքես եւ այս անգամ կհաղթես, եթե աշխատես էլ իշխանության հետո, քանի որ ուժեղ ես, կկարողանաս իշխանությանը պարտադրել այն ճիշտ ողին, որը, օրինակ, նախորդ կոալիցիայում մեզ չհաջողվեց անել: Ինչ-որ բաներ հաջողվեց, բայց մեր ցանկությունների մեծ մասը մենք չկարողացանք իրականացնել: Չկարողացանք, որովհետեւ այդ իշխանության մեջ այդ կշիռը չունեինք, այսինքն, հիմա պետք մտածել, ոչ թե այն, թե ինչ կանեք ընտրություններից հետո, այլ պետք է մտածել՝ հաղթենք ընտրություններում, որ այդ մտածելն ավելի հեշտ լինի:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացեք նոյեմբերի 5-ի «Առավոտում»: