Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքս՝ նիմֆոմանուհու հետ. տղամարդկանց երազանքը

Նոյեմբեր 04,2011 19:25

Հունական  լեգենդներից մեկը պատմում է, թե ինչպես էին նիմֆաները տղամարդկանց խաբեությամբ անտառ տանում եւ խելահեղության աստիճան  նրանց հետ սեքսով զբաղվում: Եթե տղամարդիկ չէին բավականացնում,  անբնական դիրքերով կենդանիների հետ էին հարաբերություն ունենում: Հենց նիմֆաներն են մարդկանց օրալային եւ  անալային սեքսին սովորեցրել: Նիմֆաների համար բարոյական որեւէ արգելք չկա. նիմֆոմանիայի մի քանի տեսակներ են լինում՝ ուղեղի օրգանական ախտահարման եւ հորմոնային խախտման հետեւանքով, հոգեկան հիվանդությունների, ի ծնե, բացառիկ ուժեղ սեքսուալ կառուցվածքի եւ այլն։

Վիճակագրական տվյալների համաձայն, ամեն 2.5 հազար կնոջից մեկը նիմֆոմանուհի է:  Դրանք այն կանայք են, որոնց սովորաբար պոռնիկներ են անվանում: Մասնագետները նշում են, որ նիմֆոմանուհիների մոտ հարաբերությունների քանակը կարող է անհաշիվ լինել: Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Մարգարիտա Գեւորգյանը ասաց, թե նիմֆաներին պետք չէ մեղադրել պոռնիկ լինելու մեջ, որովհետեւ նրանք մեղավոր չեն, որ հիվանդ են. «Նիմֆոմանիան՝  դա կանանց մոտ պաթոլոգիկ սեռական հակում է, որն արտահայտվում է որքան հնարավոր է շատ տղամարդկանց հետ հարաբերություն ունենալու ցանկությամբ: Նիմֆոմանիան առաջանում է հոգեկան խանգարումների, կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների,  ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով: Նիմֆոմանուհիների մոտ պատահական սեռական կապերի թիվը աննախադեպ շատ է լինում, այդ պատճառով էլ նրանք ակամայից պառնիկներ են դառնում: Հիմնականում նիմֆոմանուհիների համար միեւնույն է լինում իրենց զուգընկերոջ տարիքը, արտաքինը»: 

Նյարդաբան Արսեն Գալստյանն էլ նշում է, որ  ընդհանրապես բոլոր տղամարդիկ էլ երազում են նիմֆոմանուհու մասին՝ «նրանց թվում է՝ այդ կանանց հետ կարող են անել ամեն ինչ, կյանքի կոչել  իրենց ամենաաննախադեպ սեռական ցանկությունները: Տղամարդիկ կարծում են, թե  նիմֆոմանուհիները իրենց սեքսի նոր ձեւեր են ցույց տալու, գաղտնիքներ են բացահայտելու, եւ իրենք  այնպիսի զգացողություններ են ունենալու, որը երբեք չի կրկնվելու: Բայց երազելուց բացի, հարկ է, որ տղամարդիկ հիշեն, որ այս կանայք տառապում են  տարբեր վեներական հիվանդություններով»:

Հունական լեգենդներից վերադառնալով Հայաստան, նշենք, որ վիճակագրության համաձայն նիմֆաների հետ շփումը հիմնականում վերջանում է դժբախտ պատահարներով. եթե որոշել եք շփվել  նիմֆանուհու հետ՝ զգուշացեք, չի բացառվում, որ նա ցանկանա սեքսով զբաղվել ձեր՝ ժամում 100 կմ ժամ արագությամբ ընթացող ավտոմեքենայում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930