Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բոլոր նախարարներն ու պատգամավորները հրաժարական են տալու, եթե Ժնեւից կամ Ստրասբուրգից աշխատանքի հրավեր ստանան»

Նոյեմբեր 04,2011 11:43

Հատված Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից

Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեիք վերջին կադրային փոփոխությունները։
-Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի, ոստիկանապետի ու Ազգային ժողովի նախագահի պաշտանանկությունները իրարից տարբերվում են ե՛ւ պատճառներով, ե՛ւ հետեւանքներով: Միաժամանակ բնական ու հասկանալի է, որ տեղի ունեցող ամեն ինչ դիտարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում:
Բայց ես հավատացած եմ, որ կադրային բոլոր փոփոխությունները չեն, որ պայմանավորված են մայիսին` կես տարի հետո տեղի ունենալիք ընտրություններով: Համաձայնեք, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետի հրաժարականը բավական տարօրինակ էր:
Ստացվում է, որ իշխանությունը դեմ է արտագաղթին, կառավարությունը «Արի տուն» ծրագիր է իրականացնում, իսկ մայրաքաղաքի կառավարիչը լքում է իր պատասխանատու պաշտոնը, արտագաղթում է` Ռուսաստանում բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու համար:
Եթե սա է մտածողությունը, ուրեմն նշանակում է, որ մեր բոլոր նախարարներն ու պատգամավորները հրաժարական են տալու, եթե Ժնեւից կամ Ստրասբուրգից աշխատանքի հրավեր ստանան, երկրի ղեկավարությունն էլ ըմբռնումով է մոտենալու այդ իրողությանը: Այս կերպ միայն «որտեղ հաց` այնտեղ կաց» բանաձեւն է կյանքի նորմ դառնում:
Նույնքան տարօրինակ է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը լավ ղեկավարելու նպատակով քարոզչության փուլից չորս ամիս առաջ Ազգային ժողովի նախագահի հրաժարականը, երբ դեռ շտաբը չի ձեւավորված ու առաջիկա ամիսներին չի գործելու: Հետեւաբար տեղի ունեցող զարգացումների իրական խթաններն ու պատճառները մենք չգիտենք, չենք էլ իմանա, քանի որ իմացողներն այդ ամենը չեն բացահայտում

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930