Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյան.
– Պարոն Շահգելդյան, ըստ մամուլի, Դուք ամենահավանական թեկնածուների շարքում եք, որոնց պաշտոնանկություն է սպասվում: Ձեզ այդ լուրերը հասե՞լ են, վտանգը զգո՞ւմ եք:
– (Ծիծաղում է) Ուզում ես հասնի՝ թող հասնի: …Ես բոլոր թերթերը կարդացել եմ. նման բան չկա:
Կարդացեք նաև
Ամենաերկարակյաց եւ իր աթոռը պինդ գրկած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան.
– Մտավախություն չունե՞ք, որ պաշտոնանկությունների ալիքը
կհասնի նաեւ Ձեզ։
– Հա, ի՞նչ կա, կարաք շրջանառության մեջ դնեք, կարաք չդնեք։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան՝ Լիսկա.
– Խոսակցություններ կան, որ առաջիկայում կհայտարարվի Ձեր հրաժարականի մասին։
– Չեմ կարծում, որ Դուք ըտենց հաճույք կստանաք։
– Համոզվա՞ծ եք, որ Ձեզ նման բան չի սպառնում։
– Դե ձեր գործընկերներից կլինեն, որ ըտենց բաները շրջանառության մեջ են դրել։ Ուրիշ էլ ո՞վ ա… Եթե դուք որոշում եք, դուք հանում եք, նշանակում եք, էս ա խնդիրը։
– Լավ, բայց ինչո՞ւ եք այդքան վստահ, որ պաշտոնանկությունը Ձեզ չի սպառնում։
– Չէ, չէ, չէ, հույսեր մի փայփայի ավելորդ։
– Բայց մեկ տարուց ավելի է՝ շրջանառվում են, եւ դրանք պայմանավորված են բազմաթիվ կրիմինալ հանցագործություններ Ձեր անվան հետ կապվելու հանգամանքով։ Այսինքն, Դուք այնքան անխոցելի եք, որ վստահաբար հայտարարում եք՝ նման բան չի կարող լինել։
– Համենայնդեպս, Ձեզանից բացի, ուրիշ խոսացող չկա էդ մասին, լրագրողներից բացի, չկան։
– Դուք լիովին արդարացնում եք Սերժ Սարգսյանի հույսերը։
– Լավ, շատ ես խոսում արդեն…
Լուսինե Շահվերդյան
«Հրապարակ»