Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիին եւ նրա տիկնոջը` Կարլա Բրաունին, նրանց դստեր` Ջուլիայի, ծծնդյան առիթով «Սադկո» հեքիաթի սյուժեով նկարազարդված ֆեոդոսեյան արկղիկ է նվիրել: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ֆրանսիայի նախագահի գործընկերները, որոնք մասնակցել են G20-ի գագաթաժողովին, իհարկե, նրա դստերը չեն տեսել, բայց դա չի խանգարել, որ Սարկոզին եվրոպական առաջնորդներից շնորհավորանքներ ստանա:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի կնոջ` Կարլայի, հղիության մասին հայտնի էր դարձել կես տարի առաջ` նորմանդական Դովիլ քաղաքում տեղի ունեցած «ութնյակի» գագաթաժողովի օրերին: