Լրահոս
Օրվա լրահոսը

Պապանդրեուն համաձայնել է հրաժարական տալ, բայց պայմանով

Նոյեմբեր 04,2011 04:38

Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել է հրաժարական տալ, եթե դրա դիմաց ուրբաթ օրը իր գլխավորած կառավարության վստահության հարցը երկրի խորհրդարանում դրվի քվեարկության: Այդ մասին հաղորդում է reueters-ը` վկայակոչելով կառավարամերձ իր աղբյուրներին:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Պապանդրեուն նման պայմանավորվածություն է ձեռքբերել երկրի ֆինանսների նախարար Էվանգելիս Վենիզելոսի գլխավորությամբ մի շարք նախարարների հետ  բանակցությունների արդյունքում: «Նրան ասել են, որ պետք է հեռանա առանց աղմուկի , որպեսզի պահպանի իր կուսակցությունը: Նա համաձայնել է վայր դնել իր լիազորությունները»,- հայտարարել է կառավարության աղբյուրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930