Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոն. Չինաստանն ու Ռուսաստանը ԱՄՆ-ին սպառնացող գլխավոր կիբեր-լրտեսներն են

Նոյեմբեր 04,2011 04:33

Միացյալ Նահանգների ընկերությունների նկատմամբ կիբեր-լրտեսությամբ ամենաակտիվորեն զբաղվող երկրները Չինաստանն ու Ռուսաստանն են: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ամերիկյան հետախուզության հրապարակած նոր զեկույցում:

Փաստաթղթում նաեւ շեշտված է, թե այդ երկրների կիբեր-լրտեսները ԱՄՆ տնտեսության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Ամենամեծ թվով կիբեր-հարձակումները ամերկյան համակարգչային ցանցերի վրա իրականացնում են Չինաստանի հաքերները: Ռուսաստանը  թեեւ կիբեր-հարձակումների ակտիվությամբ էապես զիջում է Չինաստանին, բայց, ինչպես նշված է զեկույցում,  ռուս հաքերների հարձակումները տարբերվում են իրենց նորարարություններով եւ բարդությամբ:

Ինչպես պնդում են Վաշինգտոնում, ռուս լրտեսներին ամենաշատը հետաքրքրում են հաղորդակցության ոլորտի տեխնոլոգիաներին վերաբերող տվյալներ, կոմերցիոն, նաեւ ռազմական տեխնոլոգիաներին, բժշկական եւ դեղագործական փորձարկումներին առնչվող տեղեկություններ:

Ռուսական եւ չինական դեսպանություններում, սակայն, հերքել են կիբեր-լրտեսության դեմ իրենց ուղղված  մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930