Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատելու փոխարեն՝ ապատեղեկատվություն

Նոյեմբեր 03,2011 00:00

Երեկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, թե  ՀՖՀՀ-ն ամբողջությամբ կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բոլոր պահանջները: Ըստ Ֆրասիականից ստացված հաղորդագրության. «Դասախոսներից 8-ը` Նարինե Կոխտիեւան, Շուշանիկ Պետրոսյանը, Տաթեւիկ Սարուխանյանը, Գայանե Հակոբյանը, Լիլիա Դիլանյանը, Հայկանուշ Մխիթարյանը, Հերմինե Ահարոնյանը եւ Լիլիթ Չիթչյանը վերականգնվելուց հետո առայսօր համալսարան չեն ներկայացել եւ չեն կատարել իրենց աշխատանքային պայմանագրերով սահմանված պարտականությունները: Ցավալի է, որ նշված 8 դասախոսները իրենց աշխատանքային պարտականությունները (2011-2012 ուս. տարվա ուսումնական ծրագրերին համարժեք իրենց կողմից դասավանդելիք առարկաների  ուսումնական պլանների եւ գնահատման մեթոդաբանության մշակում, դասավանդման նախապատրաստմանն անհրաժեշտ մանկավարժական աշխատանքներ, եւ այլն) կատարելու փոխարեն զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ եւ համալսարանի վարկաբեկմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել