Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ-ն հրավիրում է իրավապահների ուշադրությունը

Նոյեմբեր 03,2011 00:00

\"\"Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ԳԹԿ են զանգում 2012թ. դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ` տեղեկացնելով, որ վաճառվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն»  առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների  շտեմարան:  Նա փոխանցեց հետեւյալը. «Շտեմարան» անվանված գրքում չկա ոչ մի նշում հեղինակների եւ այն լույս ընծայող հրատարակչության մասին: Դրանում տեղ են գտել տարբեր տարիների հրատարակված թեստերի ժողովածուների, միասնական քննությունների թեստերի նյութեր, որոնք մի շարք առումներով չեն համապատասխանում ԳԹԿ-ի ներկայիս պահանջներին, ավագ դպրոցի նոր դասագրքերին եւ ԳԹԿ-ի կողմից մշակված նոր ուղեցույցին:
ԳԹԿ-ն հայտնում է, որ որեւէ  առնչություն չունի այդ անանուն շտեմարանի հետ: 2012թ. միասնական քննությունների թեստերը կազմված են լինելու բացառապես Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից հրատարակվելիք «Շտեմարանի» առաջադրանքներից: ԳԹԿ-ն այս հանգամանքի վրա հրավիրում է իրավապահ եւ հարկային  մարմինների ուշադրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել