Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի խաչը

Նոյեմբեր 03,2011 00:00

\"\"«Նոյեմբերի մեկից ՕԵԿ-ը մեկնարկում է հրապարակային հաշվետվությունների շարքը, որը սկսում ենք Երեւանի սրտից՝ Կենտրոն վարչական տարածքից: Մենք այսօր ներկայացնելու ենք կատարած այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք այս 3,5 տարիների ընթացքում, ինչպես նաեւ մեր մոտեցումներն ու ծրագրերը առաջիկայի վերաբերյալ»,- այս մասին հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Անի» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում ներկա Կենտրոն վարչական շրջանի ավելի քան 500 բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով երկրում առկա տարաբնույթ սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ՕԵԿ առաջնորդը թվարկեց արդեն իսկ իրականություն դարձած բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կյանքի են կոչվել ՕԵԿ-ի ջանքերով, իսկ դրանք բազմաթիվ են՝ սկսած նախակրթարանների հիմնախնդիրների լուծումից մինչեւ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցություն եւ զարգացում: Հնչած բազմաթիվ հարցերին պատասխանելուց հետո մի հարց էլ ներկաներին տվեց Արթուր Բաղդասարյանը. «Հիմա թող ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ովքեր նվիրյալ են, ովքեր ՕԵԿ-ին են միացել սկզբունքով, հավատամքով ու գաղափարով»: Ի պատասխան հնչած հարցի՝ դահլիճում երեւացին այնքան ձեռքեր, որքան ներկաներն էին, ինչին էլ հաջորդեցին բուռն ծափահարությունները: Ամփոփելով հանդիպումը՝ ՕԵԿ առաջնորդը դիմեց ներկաներին. «Ես ցանկանում եմ ձեր օջախներին եւ ընտանիքներին ամենաբարին եւ հրաշալին, լինենք միասնական, երբեք չընկճվենք, պետք է բռունցքվել, աշխատել, չարչարվել, մեր երկիրը տանենք առաջ: Սա էլ մեր խաչն է, մենք մեր խաչը պետք է տանենք առաջ, ոչ թե պասիվ կեցվածքով, ակտիվ դիրքորոշմամբ, պայքարելով, մեր համախոհների թիվը մեծացնելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել