Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում է Եգանյանից

Նոյեմբեր 03,2011 15:37

Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից դժգոհ փախստական Գեւորգ Պողոսյանը այսօր կառավարության շենքի առաջ գոռում էր, հայոհոյում ու հենց վարչապետից պահանջում իրենից խլած բնակարանը: aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն 1 տարի է՝ Եգանյանն իրեն ապօրինաբար դուրս է արել հանրակացարանից ու այն վաճառել մեկ ուրիշին: Aaravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գ. Եգանյանից, սակայն նա այս պահին գործուղման է արտասահմանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել