Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է:
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից Հայաստանում ֆինանսավորվել են հետեւյալ ծրագրերը՝ Կինո-ֆոտո-ֆոնո արխիվ. ջերմաօդային կարգավորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցի համար, Տաթեւի համալիրի տարածքի մաքրում եւ պատերի ամրացում, Նորատուսի միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի հաշվառում ու տարածքի պարսպապատում եւ այլն:
«Առավոտ» օրաթերթ