ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղացանկը: Մեկնարկային խաղը կայանալու է Սան-Պաուլուի «Արենա դե Սան-Պաուլու» ստադիոնում: Այս քաղաքը կընդունի նաեւ կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, իսկ մյուսը կկայանա Բելու-Օրիզոնտեում: Բրոնզե մեդալի համար հանդիպման անմիջական ականատեսը լինելու են Բրազիլիայի մայրաքաղաքի բնակիչները: Իսկ ահա գլխավոր հանդիպումում եզրափակիչ մտած երկու հավաքականներն աշխարհի գավաթը վիճարկելու են Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահռչակ «Մարականա» մարզադաշտում: Տեղեկացնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները կայանալու են աշխարհի ամենաֆուտբոլային երկրի 12 քաղաքներում:
Պատրաստեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՀՊՄՀ ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ