Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրներն առաջարկում են ամուսնական պայմանագրում նշել ամուսնության ենթադրվող տեւողությունը

Նոյեմբեր 03,2011 15:10

Մեքսիկացի օրենսդիրներն առաջարկել են ավելի քան յուրօրինակ գաղափար. նոր նախագիծն ամուսնացող մարդկանց համար նախատեսում է պայմանագրի կնքում, որտեղ նշվի ամուսնության` փեսացուի եւ հարսնացուի կողմից  ակնկալվող տեւողությունը:

Օրենսդիրների այս առաջարկը, որը նախատեսում է ամուսնական պայմանագրում նշել ամուսնության տեւողության նույնիսկ երկու տարուց պակաս կարճատեւ ժամանակահատվածներ՝ առաջացրել է Մեքսիկայի կաթոլիկ առաջնորդների բուռն քննադատությունը:

Մեխիկոյի միտրոպոլիայի ներկայացուցիչ Հյուգո Վլադեմարն ասել է, թե առաջարկն անհեթեթ է ու այն խեղաթյուրում է ընտանիք հասկացությունը:

Սակայն առաջարկի հեղինակներն այն գովազդել են որպես երկրում ամուսնալուծությունների թվի կրճատման միջոց:

Կգործի՞ այս մեթոդը Հայաստանում, թե ոչ՝ Aravot.am-ի հարցին պատասխանեց հոգեբան Շահեն Կարապետյանը. «Ամուսնանալ պայմանագիր կնքելով՝ արդեն իսկ ազդում է ընտանիք հասկացության վրա: Հայկական ընտանիքներում երբեք այդ թղթային գործոնները դեր չեն խաղացել, հայերը սովոր չեն պայմանական ամուսնությունների: Կարծում եմ՝ հիմարություն է.  պայմանագիր կնքել, նշանակում է խաղալ զգացմունքների հետ: Ի վերջո ամուսնացող զույգը հենց այնպես չի գնում այդ քայլին, չէ՞ որ սիրում են իրար: Ինչ վերաբերում է ժամկետով ամուսնություններին, ապա դա հակաքրիստոնեական է: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ եթե երբեւէ որեւէ մեկը որոշի նման օրենք կիրառել մեր երկրում՝ Հայ առաքելական եկեղեցին եւս դեմ կլինի»: Հոգեբանը հավելեց, որ առանց այդ էլ օտար բարքերը հետապնդում են մեր հասարակությանը, հետեւաբար չպետք է թույլ տալ, որ, օրինակ, Մեքսիկայի նման պետությունների սխալները տարածվեն նաեւ Հայաստանում:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930