Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ «Ժառանգության» եւ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները նախանձելի լավ էին

Նոյեմբեր 03,2011 14:49

«Ժառանգության» եւ ոստիկանության «նախանձելի հարաբերությունների» մի դրվագ

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է Հայաստանում կատարվող պաշտոնանկությունները նախագահի Մոսկվա այցով եւ այնտեղից «դաբրո» ստանալով չեն պայմանավորված: «Ես մտածում եմ՝ Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն կա, էն մեկն ա, թե՝ էս մեկը: Մեկ է, կարծես թե խնդիրներ չի ունենում Մոսկվան մեր նախագահների հետ,- ասում է Լարիսա Ալավերդյանը,-

ես կապում եմ նրա հետ, թե էստեղից ինչ ազդակ է գնում, եւ Ռուսաստանի համար մեծ հաշվով, թե որ մեկը կլինի՝ մեկ է»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի  հավանական հաջորդին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ մարդը պետք է լինի մեկը, «ով ավելի հստակ է իրեն դրսեւորել որպես կատարող, ում մտքով չի անցնի ինքնուրույն գործոն դառնալ»:

«ժառանգություն» խմբակցության քարտուղարը խոսեց նաեւ ոստիկանությունում կատարված փոփոխությունների մասին: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ «Ժառանգության» հարաբերությունները, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախանձելի են, լավ էին: «Մենք ամեն անգամ փորձում էինք օգնել ոստիկանապետին եւ ոստիկանությանը պահպանել օրինականություն, դրանից լավ բան ես չգիտեմ»,- ասում է նա: Ոստիկանապետի պաշտոնում  Վլադիմիր Գասպարյանի նշանակումը տիկին Ալավերդյանը դրական է գնահատում. «Ես հույսս դնում եմ ոչ թե նրա վրաթե Վլադիմիր Գասպարյանը ինչ կանի, այլ նրա վրա, որը միջազգային պրակտիկան ցույց է տվել՝ երբ որ փոփոխություն է տեղի ունենում, այդ արանքում, այդ առաջին ժամանակահատվածում պետք է որոշ հարցերում (հասարակության օգնությամբ է, ճնշմամբ է, թե ինչ է) դրական փոփոխություններ են տեղի ունենում : Հետո ոտին տեղ անելուց հետո, գնում են այն բացասական գործընթացները, որոնք ներհատուկ են մեզ նման երկրներին»

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930