Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի, նոր ավտոմոբիլային մայրուղու ու երկաթգծի կառուցման նախագիծը: ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքերով, նախագիծը ենթադրում է տրանսպորտային նոր ենթակառուցվածքների անցկացում. «Կառուցվի նոր երկաթգիծ, որը կհասնի մինչեւ Չարբախի մետրո եւ բեռնափոխադրումների համար կլինի կայուն: Լավ օդանավակայան ունենալու դեպքում սազական չէ վատ ճանապարհները, պետք է ունենանք լավ ճանապարհ եւ լավ երկաթգիծ, որը կհեշտացնի ուղեւորների ճանապարհը դեպի օդանավակայան»: Նախարարի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատվել է $50 միլիոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ