Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանին կարգավիճակ տվեցին. ջրվեժի պահպանման հարցը լուծվա՞ծ է

Նոյեմբեր 03,2011 14:30

ՀՀ կառավարության որոշմամբ, Թռչկանն այսուհետեւ  հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմից է օգտվելու: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, այս որոշմամբ ջրվեժի պահպանման հարցն ամբողջովին լուծված է.բնապահպաններն այլեւս մտահոգվելու առիթ չպետք է ունենան:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով որոշմանը, ասաց,որ առաջարկվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն. «Բնականաբար արդյունաբերական նշանակության հողատարածք չի լինի ու  պահպանվող տարածքի ռեժիմն ու սահմանները կճշգրտվեն ու Թռչկանի հուշարձանը կանցնի այդ ռեժիմի տակ»: Հարցին, թե ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցումն իրականացնող «Ռոբշին» ընկերությանը  կփոխհատուցե՞ն, թե՞ ոչ, նախարարը դժվարացավ պատասխանել. «Հետագայի քննարկման խնդիր է, առաջին նախաձեռնությունը ընկերության կողմից այն էր, որ մեր առաջարկով տեխնիկան հանվեց տարածքից ու դադարեցրինք աշխատանքները, հիմա կնայենք իրավիճակն ու օրենսդրությամբ կշարժվենք առաջ»: Նախարարը վստահեցրեց, որ կառավարության որոշումը լիարժեքորեն կփարատի բնապահպանների մտահոգությունները:

«Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ կառավարության որոշումն իրենց պահանջները դեռ չի բավարարել. «Կարգավիճակ տալով՝ խնդիրը չի լուծվում, կարգավիճակ ունեցող շատ հուշարձաններ ունենք, որոնց կարգավիճակը խախտվում է: Մենք պահանջում ենք կասեցնել «Ռոբշին» ընկերության լիցենզիան եւ ՀԷԿ կառուցելու թույլտվությունը հետ վերցնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930