Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Լեւոնը թքած ունի Հայաստանի վրա»

Նոյեմբեր 03,2011 13:51

«Լուրջ գործընթաց է գնում, բայց ինձ համար ցավալի է, որ որեւիցե խոսք չի հնչում, թե որ խմբավորումը, կուսակցությունը, ուղղությունը՝ ի՞նչ ծրագրեր, ի՞նչ գաղափարներ ունի»,-«Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում խոսելով իշխանական դաշտում կատարվող փոխատեղումների եւ որպես դրանց արդյունք հետագա ներքաղաքական զարգացումների մասին, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Նրա կարծիքով՝ «թրի տակով անցնելու, անձնական հարաբերություններ պարզելու» այս գործընթացների ժամանակ ուղղակի արհամարհվում է գաղափարախոսության, մոտեցումների, երկրի ապագայի վերաբերյալ պատկերացումների հարցը: Սադոյանի համար կրկնակի ցավալի է, որ հանրությունն ինքն էլ գաղափարական մոտեցումներ եւ տարբերություններ ներկայացնելու պահանջ չի դնում քաղաքական ուժերի առջեւ, այլ որպես փաստ են ընդունում այն, թե՝ ով ում հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է:

Օրինակ, Սադոյանն ինքը չի տեսնում, թե ինչո՞վ են իրարից տարբերվում ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ ՀԱԿ-ը. «Ոչնչով, բացի անհատների ամբիցիաներից: Լեւոնը թքած ունի Հայաստանի վրա: Նրա համար կարեւոր է՝ Սերժի հետ են, թե՞ իր: Ծիծաղելի է ՀԱԿ-ի կողմից արտահերթ ընտրությունների պահանջ դնելը, երբ իրենք հերթականին էլ չեն հասցնում պատրաստվել: Մազութի գործի ապաշխարանքը թողած՝ հեղափոխություն են ասում: Հեղափոխություն էիք ուզում, մարտի 1-ին դուրս գայիք հեղափոխություն անեիք»:Սադոյանը համոզված է, որ Տեր-Պետրոսյանին նախագահի աթոռը ոչ ոք չի տա: ՀԱԿ-ի այս տարիների պայքարը նա որակում է՝ «ապագա խորհրդարանում տեղեր փախցնելու» ու այդ է համարում պատճառը, որ Կոնգրեսում առանձնապես չեն էլ ջանում գաղափարներ ներկայացնել:

Ըստ բանախոսի, հենց քաղաքական դաշտի որակը փոխելու խնդիրը առաջ բերեց ազգային ժողովրդավարների՝ ԱԺՄ-ից երբեւէ հեռացած ուժերի, ԱԺՄ-ի շուրջ վերամիավորվելու անհրաժեշտությանը: Վերջնական որոշումներ, սակայն, դեռ չկան, քննարկումների փուլում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930