Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն

Նոյեմբեր 03,2011 13:44

ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ դրամով` ծրագրով նախատեսված 1 մլն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են` շահույթի ստացման նպատակով իր գործունեությամբ աջակցել Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրի համընդհանուր նպատակին, մասնավորապես` գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամտի ավելացմանը` դրանք կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային և միջազգային շուկա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ծրագրից ևս կառավարությունը մեծ ակնկալիք ունի, որ արտադրողականությունն էապես պետք է աճի։ Հայաստանում կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ, որոնց արդյունքում գիտելիքներ կհաղորդվեն գյուղացիներին, թե ինչպես մեկ հեկտարից այգիների ճիշտ ծրագրմամբ հնարավոր է ավելի մեծ արդյունք ստանալ։

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին, դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի հետևանքով, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացումը։ Հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, ինչպես նաև գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման իրավական հիմքեր։

            Գործադիրը հաստատել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի արտոնագրման կարգը, արտոնագրի և դրա ներդիրի ձևերը։ Կարգի համաձայն ՀՀ տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն ՀՀ պետական լիազորված մարմնի` գյուղատնտեսության նախարարության որոշմամբ հաստատված օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված միջոցները:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930