Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտկորի ճանապարհը դեռ վտանգավոր է

Նոյեմբեր 03,2011 13:35

2010 թվականի մարտի 5-ին «Վախդ չափի, նոր ճամփա ընկի. յոթ համայնքի մեկ ճանապարհով անցնելու համար պետք է կամ սուր զգացողությունների սիրահար լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ» հրապարակմամբ տեղեկացրել ենք Լոռու մարզի Մոտկորի շրջանի 7 գյուղերը՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, իրար կապող ճամապարհի անանցանելի վիճակի մասին:

Այս տարվա պետական բյուջեով 214 միլիոն դրամ է հատկացվել այս ճանապարհը տեսքի բերելու եւ անվտանգ դարձնելու համար: Աշնանային անձրեւները, սակայն, խանգարում են շինարարներին: Հոկտեմբերի 31-ին անբարեկարգ ճանապարհի վրա մարդատար մեքենան սահել եւ ընկել է ձորը: Բարեբախտաբար, զոհեր չկան: Շինարարները պնդում են, որ ճանապարհը ճանապարհ դարձնելուն խանգարում են նաեւ ծանրաքաշ, անտառից փայտ տեղափոխող բեռնատարները:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930