Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ. Հովիկ Աբրահամյանն իրավացի էր

Նոյեմբեր 03,2011 12:39

 

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե «կլինեն նոր պաշտոնանկություններ, բայց էական  փոփոխություններ չեն լինի»:  Բառացիորեն մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել:

 

«ՉԻ»- Մենք, իհարկե, բացառում ենք, որ իշխանական համակարգում եւ հատկապես ՀՀԿ-ում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց մասին ամենագետ Գալուստ Սահակյանը տեղյակ չլինի, հետեւաբար նրա հայտարարությունը միայն մի բան է նշանակում. Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն «էական» չէ: Պարզ ասած՝ Հովիկ Աբրահամյանն ինքը «էական» չէ Գալուստ Սահակյանի համար: Այս փաստն ինքնին վկայում է Գալուստ Գրիգորիչի քաղաքական բացառիկ հոտառության մասին, որովհետեւ նա, որպես քաղաքական գործիչ, պարտավոր է անսխալ զգալ, ըե երբ պետք է ինչ-որ մեկին «ականավոր պետական գործիչ» համարել, եւ երբ՝ «ոչ էական»:

Մյուս կողմից էլ, սակայն, պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը միանգամայն  իրավացի էր, երբ ժամանակին հայտարարում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930