Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկի նախորդ օրը, երբ ներկայացվել են բոլոր վերջնական հայտերը, գլխավոր մրցավարը թիմերի ավագներին ծանոթացրել է հետեւյալ կանոններին:
Տուրի ընթացքում շախմատիստները չունեն խաղատարածքը լքելու իրավունք:
Մրցակցի առաջարկած ոչ-ոքին շախմատիստն իր թիմի ավագի հետ քննարկել կարող է միայն գլխավոր մրցավարի ներկայությամբ:
Կարդացեք նաև
Առաջնությունում աշխատելու են լրացուցիչ մրցավարներ, որոնք հետեւելու են դահլիճին, անալիզ հանձնելու սենյակին եւ բարին՝ խաղացողների կասկածելի ցանկացած պահվածք բացառելու նպատակով:
ՖԻԴԵ-ի բժշկական հանձնաժողովի հայեցողությամբ, հնարավոր է, ցանկացած մասնակցից վերցվի դոպինգ անալիզ:
Աշոտ Հակոբյան