Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Հրաժարականների բուն պատճառաբանության մասին չեն խոսում

Նոյեմբեր 03,2011 12:27

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը վերջին հրաժարականների վերաբերյալ. «Հրաժարականների պատճառաբանություններ չեն լինում։ Այն, ինչ որ իրենք պատճառաբանում են, իրականության հետ ընդհանրապես կապ չունի եւ սա ամենամեծ խնդիրն է մեր հասարակության համար։ Իրենք էլ ասում են, որ ւսմեն ինչ պետք է լինի պարզ, թափանցիկ, բայց իշխանական համակարգում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ բուն պատճառաբանության մասին ոչ ոք չի խոսում։ Իրենք պետք է պատասխանեն, թե ինչի համար պետք է հրաժարական տալ։ Օրինակ, լավ գո՞րծ են առաջարկել, դրա համար թողեցին իրենց պաշտոնները։ Իսկ քաղաքապետի կամ մյուս պաշտոնները վատ գործե՞ր էին։ Այս ամենը հեռու է նորմալ, քաղաքակիրթ երկրներին վայել գործընթացներից եւ տրամաբանության մեջ բացարձակապես չի տեղավորվում եւ ստիպում է մեզ մտածել, որ էս երկրում ձեււսվորվել է մի կլանաօլիգարխիկ համակարգ, որն ինքնուրույն իր կյանքով է ապրում եւ ընդհանրապես թքած ունի, թե հասարակությունր դրա մասին ինչ է խոսում եւ ինչ է մտածում։ Իրենք խնդիր ունեն իրենց տեղերը պահպանելու եւ, ինչպես հայտարարում են, մեկ թիմով գնալու։ Դրա համար ամեն ինչ անում են, որ այդ թիմը ավելի ամրապնդվի, եւ ամեն ինչ ծառայեցվում է այդ նպատակին։ Ենթադրում եմ, որ այդ թիմի մեջ տեղաշարժերր պարզապես միտված են այդ համակարգի ամրապնդմանր։ Ուրիշ բան չկա»:

Մելանյա Ծառուկյան

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930