Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալները նյարդայնանում են խլացուցիչների պատճառով

Նոյեմբեր 03,2011 12:20

2012թ.պետական բյուջեի նախագծի Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, թե արդյոք նախարարությունը շարունակելո՞ւ է բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրման գործընթացը քրեակատարողական հիմնարկներում:

Նախարարը տեղեկացրեց, որ գործընթացը փորձարկման վերջին փուլում է: Նա նաեւ հավելեց, որ սարքավորումները խնդիրներ են առաջացմնում ներքին կապի դեպքում էլ, աշխատակազմի աշխատանքը եւս խոչընդոտվում է:

«Առավոտին» են դիմել տասնյակ դատապարտյալներ, որոնք դժգոհում են խլացուցիչների միալար բվվոցից: Նրանք ասում են, որ այդ բվվոցը նյարդային լարվածություն է առաջացնում իրենց մոտ:

Մասնագետների եւ դատապարտյալների խոսքը՝ կարդացեք «Առավոտի» շաբաթօրյա համարում::

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930