Այսօր Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Մեկնարկային տուրում մեր տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ավստրիան է, կանանցը՝ Չեխիան:
Առաջնություններին մասնակցում են տղամարդկանց՝ 38 եւ կանանց՝ 28 թիմեր: Հայաստանը երկու մրցաշարերին էլ ներկայացել է ամբողջական մարտական կազմերով:
Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան: Մարզիչն է՝ Արշակ Պետրոսյանը:
Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Նելլի Աղինյան: Մարզիչն է՝ Արթուր Չիբուխչյանը:
Կարդացեք նաև
Աշոտ Հակոբյան