Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Ասրյանը պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը

Նոյեմբեր 03,2011 12:02

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը մեկնաբանում է իրեն տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին լուրերը

 – Ես իմ ազգի, ժողովրդի նվիրյալ զավակն եմ ու ՀՀ նախագահի եւ կարգադրությամբ, եւ առաջարկով, եւ հրամանով պատրաստ եմ լինել ցանկացած տեղ, այդ թվում՝ դժոխքի դարպասների պահակը, եթե այդ աշխատանքն էլ ավելի է նպաստելու իմ պետականության զարգացման գործընթացներին։

– Այսինքն Ձեզ հետ նման հարց չի՞ քննարկվել։

Ոչ, ընդհանրապես ՀՀ նախագահն ինձ չի կանչել իր մոտ, չենք հանդիպել, նման  խոսակցություն չի եղել։ Ես կարծում եմ՝ ավելի շատ այդ խոսակցությունները ԶԼՄների կողմից արտահանած նյութեր են։ Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչու են նման բաներ գրել, բայց շնորհակալ եմ, որ իմ աշխատանքը գնահատում են, սկսած լրատվամիջոցներից, վերջացրած շարքային քաղաքացիներով։

– Ըստ  խոսակցությունների, Դուք եք այդ լուրերը շրջանառության մեջ դրել։

Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ուստի նման լուրեր տարածել չէի կարող։ Հանրապետության նախագահն ինքը պետք է որոշի՝ Արմեն  Գեւորգյանը  կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, եւ եթե ոչ, ով կփոխարինի նրան։ Իմ ընկերների եւ գործընկերների աշխատանքին գնահատական տալն ու նրանց ճակատագրի մասին ցանկություններ հայտնելը կոռեկտ չեմ համարում։

– Այնուամենայնիվ Դուք ուզո՞ւմ եք դառնալ տարածքային կառավարման նախարար։

ՀՀ նախագահի որոշումներն ու հրամանները,  ուղղված ոչ միայն ինձ, այլեւ պետական դաշտին, իմ կողմից ողջունելի եւ ընդունելի ենբայց այն, որ վաղը ես ոլորտ պետք է ղեկավարեմ, համակարգեմ, այս պահի դրությամբ ես նման տեղեկատվություն չունեմ եւ ակտիվ, ինտենսիվ  աշխատում  եմ  որպես սպորտի  եւ երիտասարդության փոխնախարար։ Իսկ ցանկության մասին՝ պետք է անկեղծ լինեմ, իսկական զինվորը չի կարող չերազել գեներալ դառնալու մասին։

Լուսինե Շահվերդյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930