Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի խորհրդականը բացառում է Քոչարյանի վերադարձը

Նոյեմբեր 03,2011 11:39

Հատվածներ օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ հարցազրույցից:

– Երկու Կարեն Կարապետյանների հրաժարակա՞նն էլ է կապված խանգարողներից ազատվելու հետ:

– Նրանք երկուսն էլ պարկեշտ մարդիկ են: Ես աշխատել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, նա նախագահին նվիրված անձնավորություն է, եւ մտածում եմ, որ նա, տեսնելով այս խնդիրները, ուղղակի չդիմացավ եւ հեռացավ: Համոզված եմ, որ եթե նախագահն ավելի շուտ սկսեր այս գործընթացը, ապա նա հաստատ կմնար իր պաշտոնում:

– Հնարավո՞ր է, որ Ձեր նշած խանգարողներն այլ  գործչի, այլ գործի նվիրյալներ են: Հնարավոր համարո՞ւմ եք  Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

– Ես, որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ բացառում եմ նրա վերադարձի հնարավորությունը: Բայց որ նա պաշտոնանկությունից հետո միշտ էլ  ակտիվորեն գործել է, որ նա իշխանության մեջ ունեցել է եւ ունի իր սեփական թիմը՝ դա փաստ է:

– Կարծես թե անընդհատ խնդիրներ են առաջանում  կոալիցիայի երկու խոշոր միավորների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ,  որոնք  անընդհատ հարթելու  անհրաժեշտություն է առաջանում: Ըստ Ձեզ՝ որքա՞ն  կարող է այս վիճակը շարունակվել:

– Քաղաքականության մեջ պետք է ունենալ ազնվություն եւ համարձակություն՝ սեփական տեսակետն արտահայտելու համար: Եթե դեմ ես վարվող քաղաքականությանը, եթե չես կիսում վարվող քաղաքականության պատասխանատվությունը, պետք է դրա մասին ասել պարզ եւ հստակ ու դուրս գալ կոալիցիայից: Բայց եթե ԲՀԿ-ն ոչ մի գաղափարախոսական տարաձայնություն չունի  ՀՀԿ-ի հետ, եւ երկուսի նպատակն էլ նույնն է՝ կառուցել ժողովրդական, ժամանակակից, բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան, եթե տարաձայնություններ չկան վարվող քաղաքականության հետ, եւ ԲՀԿ-ն, ինչպես 2008-ին պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այնպես էլ 2013-ին է պատրաստվում պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ավելի տրամաբանական չէր լինի, որ այն ինքնալուծարվեր եւ միանար ՀՀԿ-ին: Ինչ  վերաբերում է  տեխնիկական խնդիրներին, ապա այդպիսի խնդիրներ լինում են ցանկացած կուսակցության ներսում, բայց դրանք հարթվում են:

– Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է վերադառնալ, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, ինչո՞ւ Հայաստանում նախագահները չեն կարողանում հեռանալուց հետո զբաղվել այլ գործով, այլ զբաղմունք գտնել իրենց համար: Միգուցե Հայաստանի նախագահական աթոռի տակ մագնի՞ս կա, որն  անընդհատ ձգում է:

– Նրանք, նախագահ աշխատելով, իսկ հետո  հեռանալով՝ մտածում են, որ կարող էին իրենց համար անել ավելին, քան արել են: Օրինակ, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետում պաշտոնավարելուց հետո երբեք չի մտածի վերադառնալու մասին: Սա ես ասում եմ՝ իրեն ամբողջությամբ ճանաչելով:

 

Ավետիս Բաբաջանյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930