Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղն այնքան տաղտկալի էր անցնում, որ ֆուտբոլասերները ձանձրանում էին: Սակայն տրիբունաներից մեկում սիրահար մի զույգի չէին հետաքրքրում դաշտում ծավալվող իրադարձությունները: Նրանք այնքան էին խորացել միմյանց վայելելու հաճույքի մեջ, որ որոշել էին հենց տեղում զբաղվել սեքսով: Զույգին բացարձակ չէր անհանգստացնում նաեւ այն, որ ֆուտբոլասերները սկսել էին հավաքվել իրենց շուրջը: Իսկ երբ բանը հասավ տաբատներն իջեցնելուն, ստադիոնի անվտանգության ծառայողները ստիպված եղան միջամտել եւ կանխել գործընթացի շարունակությունը: Հետագայում պարզվեց, որ զույգը եկել էր երկրպագելու «Բավարիային»:
Աշոտ Հակոբյան