Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԺ. Քննադատել նշանակում է կազմալուծե՞լ

Նոյեմբեր 03,2011 11:16

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հերքել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը։ Հաղորդագրության մեջ դա չէ հետաքրքիրը, այլ այն, որ պետական այդ մարմինը Խաչատրյանի հրաժարականի մասին լուրեր տարածողներին համարում է կառույցի գործունեությունը եւ բարեփոխումների ընթացքը խաթարելու ցանկություն ունեցողներ։ Դժվար է ասել, թե կոնկրետ ում նկատի ունի Հարկայինը, բայց այս տրամաբանությունը որքան զարմանալի, նույնքան էլ տարածված է։ Ստացվում է ուրեմն, որ Հայաստանի հարկային համակարգի կյանքն ու գործունեությունը կախված է բացառապես Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարությունից։ Բա ինչի՞ համար են նրա բազմաթիվ տեղակալները, վարչության պետերը, տարածքային կառույցների ղեկավարները։ Նրանք, ի՞նչ է, մի մարդու անձնական հրահանգո՞վ են աշխատում։ Բա ինչի՞ համար են օրենքները, ենթաօրենսդրական ակտերը։ Սա ի՞նչ տրամաբանություն է, եւ ի՞նչ պետություն։ Սա ի՞նչ պաշտոնական քարոզչություն է. եթե մեկը քննադատում է Սերժ Սարգսյանին կամ բան է ասում նրա հասցեին, ուրեմն ուզում է կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, եթե մեկը բան է ասում Սեյրան Օհանյանին, ուրեմն՝ ուզում է, որ թուրքերը գրավեն մինչեւ Ամասիա, եթե մեկը բան է ասում Արմեն Աշոտյանին, ուրեմն ուզում է Հայաստանի երեխեքը դեբիլ մեծանան ու անգրագետ, եթե մեկը բան է ասում կաթողիկոսին, ուրեմն ուզում է, որ Եհովայի վկաները գրավեն Հայաստանը, եթե մեկը բան է ասում Տիգրան

Սարգսյանին, ուրեմն ուզում է կազմալուծել տնտեսությունը։ Եթե մեկը բան է ասում Հովիկ Աբրահամյանին… Չէ, նրան հիմա արդեն կարելի է ասել:

 «Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930