Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանությունն ուզում է ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավի՞չ

Նոյեմբեր 03,2011 11:08

Վերին էշելոններում տեղի ունեցող գործընթացները վկայում են իշխանության առանցքային օղակների նախընտրական թարմացման, նորացման եւ արդիականացման մասին, ինչը անշուշտ, նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավիչ թիմով՝ վաստակելու ընտրողների համակրանքը։ Սա միանգամայն բնական ու տրամաբանական ցանկություն է։
Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. հայտնի է, որ Հայաստանի նախորդ երկու նախագահները հստակորեն ունեցել են որոշակի կադրային նախապատվություններ։
Առաջին նախագահը «գրավը» դրել էր հիմնականում իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի մարդկային եւ ինտելեկտուալ ռեսուրսների վրա, որոնք, ինչպես հայտնի է, մինչեւ 1998-ի իշխանափոխությունը (թերեւս նաեւ մինչ օրս) լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել։
Երկրորդ նախագահը վարել է ավելի բարդ կադրային քաղաքականություն. այն է՝ ուժային ոլորտները ձեւավորել է հիմնականում՝ Ղարաբաղյան պատերազմի բովով անցած իր զինակիցներից, ստեղծել կոալիցիոն կառավարման մոդելը, որը, անշուշտ, նորություն էր անկախ Հայաստանի համար։
Երրորդ նախագահի իշխանության օրոք կոալիցիոն կառավարման մոդելի պահպանումը զուգորդվել է Հանրապետական կուսակցության դերի բարձրացման հետ։ Սակայն վերջինս ամենեւին էլ չի ձգտում վերադառնալ ՀՀՇ-ի օրոք ստեղծված՝ փաստորեն միակուսակցական կառավարման համակարգին, երբ դաշնակից մյուս ուժերը, ըստ էության, դեկորացիաների դեր էին խաղում։
Ավելին՝ փորձ է արվում հնարավորինս ամրապնդել գործող քաղաքական կոալիցիան, այն է՝ ձեւավորել մի համակարգ, որը կարող է լինել նախորդ երկու նախագահների օրոք ստեղծված քաղաքական իրողությունների յուրահատուկ սիմբիոզը՝ Հանրապետականի առաջատար դերակատարության զուգորդումը կոալիցիոն կառավարման համակարգի հետ։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930