Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՀԱԿ 4 երիտասարդների գործով նախաքննությունը

Նոյեմբեր 03,2011 11:00

«Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի վարույթը երեկ կիսվել Է։ Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի մասով գործը առանձնացվել Է, եւ ՀՔԾ-ն հայտարարել Է նախաքննության ավարտի մասին։ Առաջիկա օրերին պաշտպաններին հնարավորություն կտրվի ծանոթանալ գործի նյութերին եւ միջնորդություններ ներկայացնել, որից հետո մեղադրական եզրակացությունը  կուղարկվի   դատարան՝   ըստ  Էության քննվելու համար։ Այս մասին երեկ երիտասարդներին հայտնել Է ՀՔԾ քննիչ Գեւորգ Գեւորգյանը։ Գետրգյանն ու Քիրամիջյանը մեղադրվում են խուլիգանություն կատարելու, իսկ Կարապետյանն ու Առաքելյանը՝ նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։ Գեւորգ Գեւորգյանը երեկ հայտնել Է նաեւ, որ մյուս երեք երիտասարդներ Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի մասով գործը մնացել Է ՀՔԾ-ում, եւ դրանց նախաքննությունը շարունակվում Է։ Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդները օգոստոսի 9-ին դաժան ծեծի Էին ենթարկվել ոստիկանության կարմիրբերետավորների կողմից՝ «Խնկո Ապոր» գրադարանի մոտ, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի քանի օր անց ազատ Էին արձակվել երիտասարդներից 6-ը, իսկ Տիգրան Առաքելյանը դեռեւս գտնվում Է կալանքի տակ։

 «Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930