Հատվածներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից
– Պարոն Աբրահամյան, ձեր հրաժարականից հետո իշխանական կուլիսներում տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվում էր դավադրություն, որի մեջ նաեւ դուք եք եղել. խոսքը Քոչարյանի հետ հանդիպումների եւ պայմանավորվածությունների մասին է: Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը ձեզ ներկայացրել է դավադրության ապացույցներ:
– Նախ, Քոչարյանի հետ հանդիպումը ես դավադրություն չեմ համարում, երկրորդը, ես մեկ տարուց ավել է՝ Քոչարյանի հետ չեմ հանդիպել, եւ գտնում եմ, որ ես դավադրություն կազմակերպողի հատկանիշ չունեմ:
– Իսկ ճի՞շտ է, որ Արմեն Գեւորգյանն էլ է հրաժարական տալու:
– Այսօրվա դրությամբ՝ ոչ: Ես հարցրել եմ, նման հարց չկա: Արմեն Գեւորգյանը շտաբում աշխատելու է ինձ հետ:
– Ի՞նչ է աշխատելու:
– Երեւի շտաբի պետի տեղակալ կաշխատի:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական ժամանակ»