Լոնդոնի դատարանն օրերս հարցաքննել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, որի դեմ հայց է ներկայացրել նրա երբեմնի գործընկերը՝ ռուս մեկ այլ միլիարդատեր Բորիս Բերեզովսկին: Դատարանի հարցին. «Դուք Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբում մասնաբաժին ունե՞ք», Աբրամովիչը պատասխանել է շատ կարճ. «Ոչ»:
Այս տարի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Վիները «Forbes»-ին տված հարցազրույցում խոստովանել էր, թե Աբրամովիչն աջակցում է մոսկովյան ակումբին: Հիշեցնենք, որ դեռեւս 2004 թվականին ՈՒԵՖԱ-ն նույն հարցով հետաքննություն էր անցկացրել, սակայն չէր հայտնաբերել ոչ Աբրամովիչի, ոչ «Сибнефть»-ի, որի համասեփականատեր է օլիգարխը՝ ԲԿՄԱ-ի սեփականատերերից մեկը լինելու ապացույց:
Աշոտ Հակոբյան