Ֆորմուլա 1 ավտոարշավի բոսս Բերնի Էքլսթոունի դուստրը՝ 27-ամյա մոդել եւ հեռուստահաղորդավար Թամարան Հոլիվուդի ճանաչված լուսանկարիչ Թեյլեր Շիլդսի առաջարկով համաձայնել է մերկ լուսանկարվել, որի գաղափարը հետեւյալն է եղել. ցուցադրել մերկ մարմինը դրամի «սարի» վրա պառկած, որի գումարը կազմում է 1 մլն ֆունտ ստեռլինգ: Եվ քանի որ լուսանկարիչն այդպիսի գումար չուներ՝ Թամարան առանց երկար մտածելու ինքն է այն տրամադրել:
Ֆոտոսեսիայի ավարտին կրտսեր Էքլսթոունը հայտարարել է, թե ֆոտոսեսիան ընթացել է հարմարավետ պայմաններում եւ ինքն իրեն թուլացած է զգացել: Էքլսթոուն-Շիլդս համագործակցության արդյունքները ցուցադրվում են Լոնդոնի ժամանակակից արվեստների թանգարանում:
Աշոտ Հակոբյան