Երեկ` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.50-ին Մասիսի հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել են, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է վարորդը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննիչ Ս.Անդրեասյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 27-ամյա Ներսիկ Ներսիսյանը, վարելով Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 36-ամյա Սուրիկ Զաքեւոսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 15 ՕՕ 374 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց ու բախվել Այնթապ գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասում գտնվող քարե շինության պատին, որի հետեւանքով Ն.Ներսիսյանը տեղում մահացել է:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ