Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվեց եւ հորն ու կնոջը սպանած մարդասպանը, եւ հանցագործության գործիքը

Նոյեմբեր 03,2011 10:25

Ինչպես Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նոյեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, Դարպաս գյուղի մերձակա անտառում սեփական հորն ու կնոջ սպանության կասկածանքով ձերբակալել է 34-ամյա Մարտին Աբրահամյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի հիվանդանոցից, որ մահացած վիճակում շնչափողի և ճակատային մասերում կտրված վերքերով Լոռու մարզի Դարպաս գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:

Պարզվել էր, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտին Աբրահամյանը իր մոտ եղած դանակով Դարպաս գյուղում հարվածներ էր հասցրել իր կնոջը` Արմինե Շիրինյանին, և նույն տանը բնակվող իր հորը` Վահան Աբրահամյանին:Ա.Շիրինյանը տեղում մահացել էր, իսկ Վ.Աբրահամյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:

 

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաև, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ Դարպաս գյուղին հարակից անտառներում են, քանի որ տեղեկություն կար, որ սպանությունը կատարելուց հետո Մարտին Աբրահամյանը փախել է անտառ:

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործության գործիք դանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել