Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից կակտիվացվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի գործունեությունը

Նոյեմբեր 03,2011 04:05

Ֆրանսիան եւ Գերմանիան Եվրահանձնաժողովի հետ իասին հինգշաբթի օրվանից կսկսեն  նախապատրաստել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի աշխատանքները` հոկտեմբերի 27-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: РИА Новости-ի մատուցմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

«Մենք ուզում ենք համակարգված, հաստատուն եւ վճռական, եվրոպական պատասխան, որը կուղեկցվի հոկտեմբերի 27-ին ընդունված որոշումների իրականացմամբ: Այդ որոշման կենսագործումը կարագացվ»,- ասել է Սարկոզին` հավելելով, որ հինգշաբթի օրվանից Գերմանիայի եւ Ֆրանսիայի ֆինանսների նախարարները եվրահանձնակատար Օլլի Ռենի հետ միասին կսկսեն Եվրոպական հիմնադրամի ակտիվացման աշխատանքները:

440 մլրդ եվրո ընդհանուր ծավալով Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ստեղծման որոշումը ընդունվել է դեռ 2010թ. մայիսին: Հիմնադրամի նպատակը Եվրոպայում ֆինանսական կայունությանը նպաստելն է ու եվրոգոտու պետություններին տնտեսական դժվարությունները հաղթահարելու նպատակով ֆինանսական օգնություն տրամադրելն է:  2011թ. հուլիսին տարածաշրջանի 17 պետությունների եւ կառավարությունների ղեկավարները որոշում ընդունեցին ընդլայնել հիմնադրամի հնարավորությունները: ԱՐդեն հոկտեմբերի 27-ին ԵՄ  եւ եվրոգոտու պետությունների ղեկավարների որոշմամբ հիմնադրամի ֆինանսական ծավալն ընդլայնվեց` հասնելով 1 տրիլիոն եվրոյի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930