Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիմոշենկոն խնդրել է ԵՄ-ին չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելուց

Նոյեմբեր 03,2011 03:36

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով, չնայած իր կալանավորմանը, չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելու մտադրությունից:

Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները,  անգլերեն լեզվով գրված նամակում, որը տարածվել է Տիմոշենկոյի մամուլի ծառայության կողմից, նախկին վարչապետը համոզում է ԵՄ-ին` «անտեսել ուկրաինական հանցագործ իշխանությունների գործողությունները» եւ շեշտում, թե համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը «ողբերգություն կլիներ, որը կստվերեր Ուկրաինայի ապագան առաջիկա տասը տարիների կտրվածքով»:

«Ես չէի ցանկանա, որ  իմ երկրի` եվրոպային ինտեգրվելու հեռանկարը  տուժի որեւէ եւ հատկապես իմ պատճառով»,- BBC-ի փոխանցմամբ, ԵՄ ղեկավարությանն ուղղած իր նամակում գրել է Յուլիա Տիմոշենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930