Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանում նոյեմբերի 4-ին կամ 5-ին հանրաքվե կանցկացվի

Նոյեմբեր 03,2011 03:18

Հունաստանում  հակաճգնաժամային միջոցառումների փաթեթն ընդունելու հարցով հանրահաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին կամ 5-ին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ-Յունկերը: Այդպիսի որոշում է ընդունվել Կաննում` եվրոպական երկրների առաջնորդների եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հանդիպման արդյունքում:

Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի նախագահ  Նիկոլա Սարկոզին, Աթենքը հակաճգնաժամային տրանշի հաջորդ մասնաբաժինը կստանա միայն հանրահավքեի անցկացումից  հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը հայտարարել էր, որ եթե հանրաքվեի արդյունքում  Հունաստանին ԵՄ կողմից առաջարկվող վարկավորման նոր ծրագիրը մերժվի, ապա հույները ստիպված կլինեն լքել եվրոգոտին:

ԵՄ երկրների կողմից Հունաստանին առաջարկված եւ այս երկրի հասարակության կողմից դիամդրության արժանացած հակաճգնաժամային ծրագիրը  հանրաքվեի դնելու մասին մի քանի օր առաջ հայտարարել էր հենց երկրի վարչապետ Պապանդրեուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930