Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով ֆուտբոլասերներին տեղեկացնում էր, որ ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը կայանալու է Աբովյանի քաղաքային ստադիոնում: Պատճառը Իջեւանի «Արնար» ստադիոնի խոտածածկի խիստ անմխիթար վիճակն է: