Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակը կարծես կանգ է առել

Նոյեմբեր 02,2011 00:00

\"\"

Մաշտոցի պողոտայի շատրվանների այգուց դեպի Մանկական երկաթուղի տանող ստորգետնյա ուղին Երեւանի ամենամեծ գետնանցումն է՝ ամենաերկարը եւ ամենակեղտոտը: Երեխաների հետ այստեղից անցնող մի երիտասարդ հայրիկ մեզ հետ զրույցում նեղսրտեց՝ գետնանցումի պատերի վրա գրություններ կային նույնիսկ խորհրդային տարիներին, սակայն…
\"\"Այսօր պատերի վրա ոչ թե հին գրություններ են, այլ «թարմացված», արդեն մի քանի «շերտապատ» նոր գրություններ եւ «նկարչություն»:
 Պատերը տեղ-տեղ փլուզված են, տարածքը միշտ խոնավ է, գետնին կեղտաջրային կուտակումներ կան: Կիսավեր, գարշահոտ եւ կեղտոտ պատերը ամբողջովին ողողված են հայհոյանքներով, հոգեորսական մտքերով եւ պատկերներով: Ոմանք տարածքը սատանիստական, էմոյական եւ նմանատիպ այլ խմբավորումների գլխավոր հավաքատեղի են համարում:
 Ուղիղ մեկ տարի առաջ մի խումբ երիտասարդներ տարածքը մաքրելու, թունելը վերանորոգելու եւ այնտեղ հսկողություն սահմանելու պահանջով ստորագրահավաք էին նախաձեռնել, որին մասնակցեցին մի քանի հազար ծնող, մանկավարժ, խնդրով մտահոգված այլ անձինք: Լրատվամիջոցներում շատ քննարկեցին այս հարցը: Հետո նորից ամեն ինչ հանդարտվեց: Ամենաերկար եւ ամենակեղտոտ գետնանցումում այսօր էլ ոչինչ չի փոխվել: Ոչ մի կառույց այդպես էլ ոչ մի բան չարեց գետնանցումը վերանորոգելու համար: Գետնանցումում ժամանակը կարծես կանգ է առել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել