Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ դեռ կլինեն

Նոյեմբեր 02,2011 00:00

\"\"Երեկվանից սկսվել է պաշտոնանկությունների եւ նշանակումների մի զարմանալի հոսք. ըստ էության, այն, ինչ չի կարողանում անել ընդդիմությունը, անում է իշխանությունը` մարդկանց տեղաշարժում է եւ տեղափոխում այս կամ այն պաշտոնի: ՀՀ ոստիկանապետի փոփոխությունն ամենից զարմանալին թվաց, քանի որ դեռ երկու օր առաջ Ալիկ Սարգսյանը ջերմեռանդորեն «պաշտպանում էր» կառավարության անդամներին ցուցարարներից, իսկ այսօր արդեն տեղափոխվել է այլ աշխատանքի: Ըստ ամենայնի, նոր պաշտոնանկություններ էլի են լինելու, եւ դա, ինչպես վկայում են իշխանության ներկայացուցիչները, միայն լավագույն նպատակներով: Երեկ առավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե այսօր ոստիկանության համակարգում նման ղեկավարի կարիք կա:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են նաեւ, որ հանրապետության ղեկավարը նշել է, թե Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, որի համար նախագահը շնորհակալություն է հայտնել եւ ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, եւ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու: Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի եւ իր նկատմամբ ցուցաբերված վստահության եւ աջակցության համար եւ շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայությն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել