Հետեւելով առցանց Առավոտում եւ մնացած կայքերում եղած հրապարակումներին՝ եւս մեկ անգամ համոզվեցի, որ մարդկանց էս երկրում ամենաշատը բռնությունն է հետաքրքրում, սեքսն ու քաղաքական «էրոտիկան»… Լավ, բայց էսպես մինչեւ ո՞ւր… Էն խեղճ Իսահակյանը դեռ որ թվերից էր գրում, թե ոգու սով է գալու, չգիտեմ ինչ… Հիմա ոգու սովը եկել է, հաստատվել, դուրս մղել հոգեւորը ու ասում է՝ Հայաստանից լավ տեղ չկա… Ու մարդիկ սկսում են հաճույքով հետեւել, թե որ պաշտոնյան հրաժարական տվեց, այսինչ «աստղիկի» կամ «աստղի» անկողնում ինչ է կատարվում, այսինչի «Ջիփը» ինչպես բախվեց մյուսի Mercedes-ին, կամ այնինչի տղան ինչպես ինքնասպան եղավ….խելագար աշխարհ, շատ դաժան է: