Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. կադրային փոփոխությունները միտված են իշխանության վերարտադրությանը

Նոյեմբեր 02,2011 21:28

Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ իշխանական վերնախավում, այդ թվում՝ գործադիր եւ օրենսդիր մարմիններում, պաշտոնյաների տեղի ունեցող փոխատեղումներն ընդամենը նախընտրական վերադասավորումներ են: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Երեւանի քաղաքապետի, ՀՀ ոստիկանապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնանկություններին՝ հայտարարեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

«Այն, որ Հայաստանում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն վաղուց կար՝ ակնհայտ է: Բայց այս փոփոխություններն արմատական չենք համարում, որովհետեւ իրենց բնույթով արմատական չեն: Դրանք ավելի շատ նախընտրական շրջանին բնորոշ եւ կոնկյունկտուրային փոփոխություններ եմ համարում, որոնք ուղղված են գործող իշխանությունների վերարտադրությանը»,- ասաց Քոքոբելյանը՝ չբացառելով կադրային նոր տեղաշարժերի հնարավորությունը:

Խոսելով մասնավորապես ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանին Վլադիմիր Գասպարյանով փոխարինելու մասին՝ կուսակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե նորանշանակ ոստիկանապետը շատ ավելի ուժեղ ղեկավար կլինի, քան Ալիկ Սարգսյանն էր. «Ես անկեղծորեն այդպես եմ կարծում: Իհարկե, ուժի արտահայտության իմ չափանիշն այլ է. ուժեղ ոստիկանապետը նա է, ով օրինապաշտ միջավայր է ստեղծում»:

Քոքոբելյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե իշխանական օղակներում տեղի ունեցող եւ դեռ սպասվելիք հնարավոր փոփոխություններով իշխանական ճամբարում քաղաքական թիմերի հարաբերությունների հարց է լուծվում, «ՀՀԿ-ն ամրապնդում է իր դիրքերը»: Ընդսմին, նա չբացառեց նաեւ սոցիալական խնդիրներին ուղղված փոփոխությունների հնարավորությունը, որոնք միտված կլինեն հասարակական ներքին միավորման խնդիրը լուծելուն, բայց իրենց խորքում դրանք, ըստ Քոքոբելյանի, իմիտացիոն բնույթ են կրելու:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930