25.5.200
Առնետը ընկած էր ձախ կողքի վրա, գլուխը փշրված էր, մարմինը առնետավարի՝ տռզած: Հողի վրա արյան հետքեր կային: Առնետը ընկած էր կողքի եւ նրա համար արդեն մեկ էր՝ ինչ կուտի, ում կողքով անցնելով առնետություն կանի, ում կկծի, ում կզզվեցնի, ում ոտքերի տակով կանցնի, ում վրա ատամները կկրճտացնի: Առնետը սատկել էր: Սատկած առնետը ավելի զզվելի էր: Սատկած առնետից գարշահոտ էր տարածվել: Մարդիկ անցնում էին կողքով, զզվանքով թեքում էին գլուխը, շրջանցում էին, թքում էին: Իսկ առնետի համար միեւնույնն էր:
Սատկած առնետի գլխին ճանճերի եւ միջատների մի ողջ բանակ էր հավաքվել: Առայժմ առնետի փքված մարմինը միջատներին ու ճանճերին չէր հետաքրքրում: Առայժմ հետաքրքրության առարկան առնետի գլուխն էր: լուխը հոշոտվում էր: լխի մեջ ճանճերը խրախճանք էին սարքել, միջատները ուտում էին ու փքվում: լուխը անկապ ու արդեն անուղեղ՝ ցրիվ էր եկել: լուխ ուտողները շատանում էին: Առնետի հեչ պետքը չէր: Պառկել էր հողի ու ցեխի մեջ, ու իր անուղեղ գլուխը դարձել էր խնջույքի սեղան միջատների ու ճանճերի համար:
Մարմինը ուտելու էին վերջում՝ որպես դեսերտ:
Առնետը սատկել էր շատ ուտելուց եւ հիմա ինքն էր դարձել զենք: Իրեն ուտողները կամաց-կամաց սատկելու էին: Առնետը դա գիտեր եւ հանգիստ, իր չեղած ուղեղով քմծիծաղում էր իրեն հոշոտողների վրա:
Հ.Գ. Երեխաներին եւ զզվողներին խնդրում եմ չկարդալ, քանի որ ինքս էլ զզվումեմ էս տեսարանից: