Դատապարտյալն ունի 5 խրախուսանք, սակայն մերժել են նրա վաղաժամկետ պայմանական ազատման դիմումը: Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է Քաջիկ Փաշայանի հացադուլը: Նա հոկտեմբերի 31-ին հայտարարել է հացադուլ, քանի որ մերժել են նրա դիմումը վաղաժամկետ ազատման հետ կապված:
Մեր տեղեկություններով, 35-ամյա Քաջիկը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներսում գործող եկեղեցու սպասավորն է: Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Պատիժը կրում է 12 տարի: Նրա մոտ հայտնաբերվել է ստամոքսի խոց: