Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը մտահոգում է բոլորին

Նոյեմբեր 02,2011 17:57

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ SOS Սեւան արշավին Facebook սոցիալական ցանցում միացել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից:

Այս պահին Սեւանի պաշտպանությամբ են հանդես գալիս` Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը (Լոռու մարզ), Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը (Տավուշի մարզ), «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը (Գյումրի քաղաք, Շիրակի մարզ), Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը (Լոռու մարզ), Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը (Արարատի մարզ), Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող Նվեր Պողոսյանը (Սյունիքի մարզ),  Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը (Կոտայքի մարզ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը (Գեղարքունիքի մարզ), «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը  (Երեւան), Գնդեվազ համայնքի երիտասարդությունը (Վայոց ձորի մարզ), «Անկախ» շաբաթաթերթից Քրիստինա Տեր-Մաթեւոսյանը:

SOS Սեւան արշավը պայքար է Սեւանա լճի ավազանում՝ Սոթքում, Արդանիշում, Շորժայում հանքերի շահագործման դեմ: «Միկա ցեմենտ»  ընկերությունն արդեն ոչնչացրել է Արդանիշի թերակղզու յուրահատուկ լանդշաֆտը, Սեւանի ձկնապաշարների անկման, լճի ճահճացման, կենցաղային եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտման մասին լուրերը օր օրի առավել մռայլ պատկերն են ներկայացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930